ԿարևորՀասարակություն

Բանակի համար անվադողեր հավաքելու կարիք չկա․ ՊՆ

Վերջին օրերին սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար անվադողերի հավաքագրման տասնյակից ավել դեպքեր:

ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է մտահոգ և զինված ուժերին աջակցել ցանկացող քաղաքացիների պատրաստակամությունը, սակայն այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից կոչ են անում զերծ մնալ բանակի կարիքների համար անվադողերի հավաքագրման նախաձեռնություններից։

Կարդացեք նաև
Close
Back to top button