ԿարևորՔաղաքական

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ

Հայաստան է ժամանած ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը, որը գլխավորում է սենատոր Գերի Փիթերսը, այցելել է ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ։ Տեղեկությունը հրապարակվել է ԵՄ դիտորդական առաքելության՝ X սոցցանցի պաշտոնական էջում։

Պատվիրակությանն ընդունել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը։ «Մենք նպատակ ունենք նվազեցնելու լարվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հատվածներում»,- ասել է նա։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

Back to top button