ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը կրում է պատասխանատվություն լիարժեք ապահովելու ԼՂ հայերի անվտանգությունը. Բորել

ԵՄ դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ասել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը կրում է պատասխանատվություն լիարժեք ապահովելու ԼՂ հայերի անվտանգությունը։

ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին աներկբա հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հորդորում վերսկսել երկխոսությունը՝ համապարփակ և տևական խաղաղություն հաստատելու համար։

Բորելը կոչ է արել Ադրբեջանին ապահովել մարդասիրական օգնության անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ և լիարժեքորեն բացել Լաչինի միջանքը: Նա Բաքվին հորդորել է համապարփակ և թափանցիկ երկխոսություն վարել Ղարաբաղի հայերի հետ՝ ապահովելու նրանց իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում՝ իրենց տներում ապրելու իրավունքը:

ԵՄ Բարձր ներկայացուցիչը նաև կոչ է արել Ադրբեջանին աներկբա հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հորդորել վերսկսել երկխոսությունը՝ խաղաղության համաձայնագիր կնքելու նպատակով։ 

Back to top button