Քիմ Քարդաշյանը կոչ է անում միջազգային հանրությանը միջամտել և կանխել Արցախում ցեղասպանությունը


Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը ոչ է անում ԱՄՆ կառավարությանը և միջազգային հանրությանը անհապաղ միջամտել՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու համար։
«Ցավալի է, որ Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանության հնարավորությունն ավելի է մեծացել հիմա՝ քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումների պատճառով, ամիսներ տևած շրջափակումից և սովի մատնելուց հետո։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանն ու միջազգային հանրությանը՝ անհապաղ միջամտել՝ կանխելու հումանիտար աղետը»,- գրել է Քիմ Քարդաշյանը։
We are sharing our recent Op-Ed again for background information. Sadly, the potential for genocide of Armenians Artsakh/Nagorno-Karabakh is worse now because of full-scale attacks by Azerbaijan on the civilian population after months of blockade & starvation. We appeal to the US… https://t.co/vwzrq2FQUY
— Kim Kardashian (@KimKardashian) September 20, 2023