ԿարևորՔաղաքական

Արցախի ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Եվլախում է

Արցախի Հանրապետության ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Եվլախում է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ստեփանակերտը երեկ հաղորդեց, որ ընդունում է կրակի դադարեցման խաղաղապահների առաջարկը։ Փաստաթուղթ հրապարակվեց, որում նշվում էր, որ Ադրբեջանի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև բնակչության կենսագործունեության ապահովման մասին, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում սեպտեմբերի 21-ին։

Back to top button