ԿարևորՀասարակություն

Քայլեր են ձեռնարկվում տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ

ԼՂ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ ԼՂ քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքների մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ:

«Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին:

Հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք դիմել կառավարության շենք կամ զանգահարել (047) 96 19 06 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Back to top button