ԿարևորՔաղաքական

Փաշինյան Պուտին հեռախոսազրույց է նախապատրաստվում. Պեսկով

Մոսկվան սպասում է համաձայնության Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետների վերաբերյալ, լրագրողներին ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք սպասում ենք համաձայնության նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետների վերաբերյալ։ Հենց այս խոսակցությունը կայանա, մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը։

Հարցին, թե պատրաստվու՞մ է արդյոք նման զրույց Ադրբեջանի նախագահի հետ, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է. «Դեռ ոչ»։

«Աշխատանքային մակարդակով շփումները շարունակվում են, անհրաժեշտության դեպքում նման խոսակցություն, իհարկե, նույնպես կարող է լինել»,- հավելել է նա։

Back to top button