ԿարևորՔաղաքական

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում «ամեն ինչ անում են» խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում «ամեն ինչ անում են» խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։ Պուտինը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հույս ունի «հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու»:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գլխավոր շտաբում կա ավելի քան 2000 խաղաղ բնակիչ, ավելի քան հազարը երեխաներ են։

«Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտող բոլոր կողմերի և Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել դեէսկալացիայի և այս խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ տիրույթ»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Ադրբեջանը երեքշաբթի օրը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ։ Հաղորդվում է բազմաթիվ զոհերի մասին, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները այսօր առավոտյան համաձայնել են հրադադարի առաջարկին ռուս խաղաղապահների կողմից։

Back to top button