Մասնագիտություն

Մասնագիտություն, որ շարունակում է լինել արդի՝ միախառնելով ազգայինը, ավանդականը և ժամանակակիցը․ «Մասնագիտություն»

Բազմաշերտ ու բազմաբովանդակ մասնագիտություն, որը սերտորեն կապված է մարդկանց կենցաղին, մշակույթին: Մարդու երևակայությունն ու հմտություններն ամփոփող մասնագիտություն, որը, ծնունդ առնելով հասարակության զարգացման վաղ շրջանում, դարերի ընթացքում կրելով տարբեր ոճերի և ուղղությունների ազդեցություն, այսօր էլ շարունակում է լինել արդի՝ միախառնելով ազգայինը, ավանդականը, ժամանակակիցն ու ձևավորվող նոր ուղղությունները:

Դեկորատիվ-կիրառական արվեստ. ապրող ու արարող մասնագիտություն: Գորգագործություն, ասեղնագործություն, խեցեգործություն, արծաթագործություն, ոսկերչություն, մետաղագործություն, փորագրում, ձուլում, դաջագործություն, զարդանախշեր, գործվածք, զգեստ, կահույք, սպասք, զարդ, հախճապակի, ճենապակի, մետաղի, քարի, փայտի գեղարվեստական մշակում, ձևավորում, պատրաստում. միջավայրի, տոնակատարությունների, հանդիսությունների, ցուցադրությունների և այլ միջոցառումների գեղարվեստական ձևավորման, ինչպես նաև գեղարվեստական կենցաղային իրերի պատրաստման արվեստ, նյութական ու հոգևոր արժեքներ ստեղծող ոլորտ:

Հմուտ մասնագետ դառնալու համար ձեզ անհրաժեշտ կլինի ոգեշնչում, տաղանդ, հմտություններ, ինքնատիպություն, ճաշակ, քրտնաջան աշխատանք, անսպառ երևակայություն և ուրույն ձեռագիր: Դեկորատիվ արվեստի գանձարանում իրենց բարձրարվեստ ստեղծագործություններով մեծ ավանդ ունեն հայ վարպետները։

Եվ ինչքան էլ փոխվեն ժամանակներն ու տեխնոլոգիաները՝ առաջարկելով և ձևավորելով նոր մարտահրավերներ ու խնդիրեր, դժվար է պատկերացնել ժամանակակից աշխարհն առանց՝ ազգային ավանդույթների հենքի վրա անվերջ նորովի զարգացող դեկորատիվ-կիրառական արվեստի:

Զրույց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի՝ Գյումրու մասնաճյուղի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, դոցենտ Տաթև Հարթենյանի հետ:

Back to top button