ԿարևորՔաղաքական

2021թ․ օգոստոսից ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի․ Փաշինյան

Բազմիցս ասել ենք, որ 2021 թվականի օգոստոսից ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի, այսօր ուղիղ եթերում խոսելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քիչ առաջ ԼՂ պաշտոնական տեղեկատվական էջերից իմացանք, որ ԼՂ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատրության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ։

Այդ տեքստի ձևավորմանը ՀՀ-ն չի մասնակցել, քննարկումների կողմ չի եղել։ Տեքստում հիշատակվում է ՀՀ ԶՈՒ-ն։ Խոսվում է ԼՂ-ից ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների մասին։ Այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ։ Բազմիցս ասել ենք, որ 2021 թվականի օգոստոսից ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի։

Ամեն դեպքում մենք այս հայտարարությունը և ԼՂ իշխանությունների կողմից դրա ընդունումն ընդունում ենք ի գիտություն»,-ասել է Փաշինյանը։

Փաշինյանը հայտնել է նաև, որ Հայաստանը որևէ կերպ չի մասնակցել ՌԴ խաղաղապահ առաքելության հետ համաձայնեցված՝ կրակի դադարեցման վերաբերյալ տեքստի ձևավորմանը։

«Իհարկե, մենք ծանոթացանք տեքստին, և քանի որ այդ տեքստի ձևավորմանը ՀՀ-ն որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել, առաջին նկատառումը հետևյալն է, որ տեքստում հիշատակվում են ՀՀ զինված ուժերը, և խոսվում է ԼՂ-ից ՀՀ ԶՈՒ-ի մնացած ստորաբաժանումների մասին: Այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ այն պայմաններում, երբ բազմիցս ասել ենք, որ 2021թ օգոստոսից ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի: Բայց ամեն դեպքում մենք այս հայտարարությունը և ԼՂ իշխանությունների կողմից նրա ընդունումն ընդունում ենք ի գիտություն»,-ասաց վարչապետը:

Back to top button