ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ
Կրակոցները դադարել են, բայց մեր հոգու կրակոցներն ավելի են ուժեղացել․ Ստեփանակերտի բնակիչ


Կապի իսպառ բացակայության պատճառով չափազանց դժվար է տեղեկություններ ստանալ Արցախից։ «Ռադիոլուրին» հաջողվել է կապ հաստատել Ստեփանակերտի բնակիչ Նարինե Քոչարյանի հետ։ Նա հիվանդանոցից վերադարձի ճանապարհին էր, ուր այցելության էր գնացել երեկվա ռմբակոծությունից վիրավորում ստացած ամուսնուն։ Մեզ հետ զրույցում Նարինեն տեղեկացրել է, որ կրակոցները դադարել են, բայց իրենց ճակատագիրն անորոշ է․
«Այս պահին կրակոցները դադարել են, բայց մեր հոգու կրակոցներ են ավելի ուժեղացել։ Ես համաձայն չեմ այս ամեն հետ․․․․ Դե ասում են՝ պաշտոնական չի, բայց խոսում են, որ պետք է տարհանվենք, այսինքն՝ այս պահին Արցախ չկա․․․ ես հիմա քայլում եմ քաղաքի սրտով։ Նայում եմ չորս կողքս, բոլորը դուրս են եկել ապաստարներից և ուզում են հասկանալ՝ ինչ է իրենց սպասվում»։