ԿարևորՔաղաքական

Թող լռեն զենքերը Լեռնային Ղարաբաղում․ Հռոմի Ֆրանցիսկոս պապի կոչը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և խաղաղ լուծումներ փնտրել՝ ի շահ ժողովրդի։

«Երեկ անհանգստացնող լուրերի մասին իմացա Լեռնային Ղարաբաղից, որտեղ զինված բախումների պատճառով սրվել է առանց այն էլ կրիտիկական հումանիտար իրավիճակը: Ես կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը լռեցնել զենքերը և գործադրել բոլոր ջանքերը խնդրի խաղաղ լուծումներ գտնելու համար»,- Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ասել է Հռոմի պապը:

Back to top button