ԿարևորՔաղաքական

ԵՄ-ն պետք է վճռականորեն գործի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները և Հայաստանի վրա հարձակումը կանխելու համար. գերմանացի պատգամավոր

ԵՄ-ն պետք է արագ և վճռականորեն գործի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները և Հայաստանի տարածքի վրա հարձակումը կանխելու համար, X-ում (նախկին՝ Twitter) գրառման մեջ ասել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ Ռոթը։

«Սա միակ լեզուն է, որը հասկանում են Ալիևի նման ավտոկրատները», — գրել է նա:

«ԵՄ-ն պետք է հնարավորինս արագ քաղաքական և տնտեսական պատժամիջոցների ռեժիմ սահմանի՝ Բաքվին բանակցությունների սեղան վերադարձնելու համար: Ես ողջունում եմ հրադադարը, բայց այն չպետք է օգտագործվի Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչությանը տեղահանելու համար»,- ասել է Ռոթը:

«Մենք պետք է էապես ուժեղացնենք Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ հետագա մոնիտորինգի ենթարկելու հայ-ադրբեջանական սահմանն ու շփման գիծը՝ իրավիճակը կայունացնելու և Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակումները բացահայտելու համար», — հավելել է պատգամավորը։

«Մենք պետք է աջակցենք Հայաստանում երիտասարդ, բայց փխրուն ժողովրդավարությանը և ավելի մոտեցնենք Հայաստանը ԵՄ-ին։ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները կարող են նպաստել հայկական ժողովրդավարության կործանմանը. վիզաների ազատականացումը կլինի առաջին կարևոր քայլը մերձեցման ճանապարհին»,- ասել է Մայքլ Ռոթը:

Back to top button