ԿարևորՀասարակություն
Այն, ինչ մեր աչքի առաջ տեղի է ունենում Արցախում, իսկական ողբերգություն է ողջ հայ ժողովրդի համար. Արմեն Սարգսյան


Այն, ինչ մեր աչքի առաջ տեղի է ունենում Արցախում, իսկական ողբերգություն է ողջ հայ ժողովրդի համար, հայտնում են ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակից։
«Այն, ինչ մեր աչքի առաջ տեղի է ունենում Արցախում, իսկական ողբերգություն է ողջ հայ ժողովրդի համար։ Դա ողբերգություն է նաև համայն մարդկության համար։
Մի օր բոլորս կհասկանանք, թե ինչ արժեր անտարբերությունը…
Այսօր մեր սրտերը լի են վշտով ու ցավով։ Իմ մտքերը միայն ու միայն Արցախի ժողովրդի, արցախցի ընտանիքների, տարեցների, երեխաների, զինվորականների հետ են»,- ասված է հաղորդագրության մեջ։