
Արցախում պատերազմ է. ինամսյա շրջափակումից, արցախահայությանը սովամահության ենթարկելուց հետո Բաքուն անցել է արյունալի գործողությունների։ Այսօր՝ սեպտեմբերի 19֊ ին, ժամը 13։00֊ի սահմաններում Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ: Ադրբեջանական զինուժը արցախա-ադրբեջաբնական շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով Լեռնային Ղարաբաղի տարածքին, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտին հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի սանձանզերծած հերթական լայնածավալ ագրեսիայի հետեւանքով արձանագրվել են զոհեր եւ վիրավորներ եւ՛ քաղաքացիական անձանց եւ՛ զինվորական անձնակազմի շրջանում