Պարտադիր վերահաշավարկի վիճակահանություն՝ Երևանի բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին, Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա պարտադիր վերահաշվարկի վիճակահանությունը։
ԸԸՀ նիստերը հեռարձակվում են ԿԸՀ կայքում։ Միևնույն ժամանակ նույն նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կանրադառնան վերահաշվարկի դիմումներին։
Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1․1 մասի համաձայն, բոլոր ընտրատարածքաներում տեղի կունենա առնվազն երեք տեղամասի արդյունքների պարտադիր վիճակահանություն։
Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն, վերահաշվարկի աշխատանքները կսկսվեն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 14։00-ին և կավարտվեն սեպտեմբերի 22-ին ժամը 14։00-ին։
Վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա լինել յուրաքանչյուր կուսակցությունից մեկական վստահված անձ և թեկնածու, ինչպես նաև դիտորդական առաքելության և ԶԼՄ ներկայացուցիչներ։ Վերահաշվարկի աշխատանքները ևս կհեռարձակվեն ԿԸՀ կայքում։