

1998թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունված Օրենքը իր հովանու տակ է առնում Հայաստանում և արտերկրում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանները։
Իրավագիտության թեկնածու Նորայր Հակոբյանն ասում է. «Հայաստանում կա 30 000 պատմական հուշարձան, որից 25 000-ը գրանցված են»։
Դրանք համարվում են ՀՀ սեփականությունը, պահպանվում են նրա կողմից։ Հուշարձանների պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենսդրությունը ներառում է Սահմանադրությունը, սույն օրենքը, այլ օրենքներ և իրավական ակտեր։
Հուշարձանի տիրապետումը և օգտագործումը պետք է կատարվի դրա պատմամշակութային արժեքի բացառիկության գիտակցմամբ։