ԿարևորՀասարակություն
Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Ադրբեջանի հերթական թշնամական գործողությունը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է արել Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի նկատմամբ, հրետակոծությունների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը:
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողությունը և կոչ անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին»,-ասված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ։