ԿարևորՀասարակություն

Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված է․ ենթադրաբար լուսաձայնային նռնակ է կիրառվել

Երևանի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 19-ին ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև տեղի է ունեցել ընդհարում։ 

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից մարտական գործողություններ սկսելուց հետո Երևանի Հանրապետության Հրապարակում սկզբում հավաքվել էին արցախցի ուսանողներ, որոնց հետագայում միացան  բազմաթիվ քաղաքացիներ։

Արցախցիների անվտանգությունը ապահովելու պահանջով կառավարության շենքի մոտ հավաքվածները ելույթ ունեցողներից պահանջում էին գործողություններ։ Ոստիկանների ուղղությամբ նետվել են շշեր, կոտրվել է կառավարության շենքի պատուհաններից մեկը, լսվել են պայթյուններ, ենթադրաբար կիրառվել է լուսաձայնային նռնակ։

Ակցիայի ընթացքում կառավարության շենքի մուտքի մոտ պատ կազմած ոստիկանների և ցուցարարների միջև մի քանի անգամ հրմշտոց է սկսվել, որի հետևանքով մեկ քաղաքացի մարմնական վնասվածքներ է ստացել:  

Հավաքն առաջնորդում են խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։

Back to top button