ԿարևորՀասարակություն

Կրակոցները շարունակվում են, մարդիկ հիմնականում նկուղներում են․ Արցախի հանրային ռադիոյի աշխատակիցը՝  իրավիճակի մասին

Ստեփանակերտի  տարբեր հատվածներ հրետակոծվում են,  մարդիկ նկուղներ են իջնում, փորձում են անվտանգ վայրեր գտնել՝ «Ռադիոլուր»-ին  ասել  է  Արցախի Հանրային ռադիոյի լրատվական ծառայության ղեկավար Դավիթ Եղիազարյանը։ Մեր հարցազրույցի ժամանակ էլ լսելի էին կրակոցների ձայները։ Դավիթի խոսքով՝ թիրախավորել են պաշտպանական կառույցները։  

 «Ժամը 13․00–ի կողմերն ենք  առաջին կրակոցները լսել, սկզբից  մի քանի կրակոցներ, հետո արդեն ավելի ինտենսիվ։ Ամեն  15-20 վայրկյանը մեկ խփում  էին։ Հիմա լսեցիք  ձայնը, դարձյալ կրակում են»։

-Միայն Ստեփանակե՞րտն է հրետակոծվում։

— Տարբեր տեղերից ինֆորմացիա ունենք,որ ամբողջ Արցախով են կրակում։ Օդային տագնապը այս պահին այս հատվածում չկա, բայց պարբերաբար միանում է»։

«Նույն վիճակն է, ինչ երեք տարի առաջ սեպտեմբերի 27-ին, ի՞նչ ասեմ։ Ես հիմա նկուղում եմ, ու սա այն էր, ինչ կանխատեսվում էր։ Ասում էին՝  հակահաբեկչական գործողություն խաղաղ բնակչության վրա ու Արցախի քաղաքների վրա։  Ձայնը երևի լսեցիք, բան չկա ասելու»,–Ռադիոլուրի հետ զրույցում փոխանցել է Արցախի բնակիչ Մերի Դավթյանը։

Back to top button