ԿարևորՀասարակություն
Գ. Հովսեփյան փողոցում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի


Մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի հ.61 հիմնական դպրոցի կոյուղատար համակարգը վերակառուցելու նպատակով քանդման աշխատանքներ են իրականացվելու Գ.Հովսեփյան փողոցում (Ա.Արմենակյան փողոցից մինչև Գ.Հովսեփյան 91) հասցե ընկած ճանապարհահատված):
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երթևեկությունն այդ հատվածով ժամանակավորապես սահմանափակվելու է:
Առաջարկվում է օգտվել Լ. Զաքարյան (նախկին Նորքի 7-րդ) փողոցի շրջանցիկ ճանապարհից: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը: