ԿարևորՀասարակություն

11։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրության քվեարկությանը մասնակցել է ընտրողների 5,78%-ը

Ժամը 11.00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրության քվեարկությանը մասնակցել է ընտրողների 5,78 տոկոսը, քաղաքցիների մասնակցության վերաբերյալ թվերը ներկայացրել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։

Ընտրելու իրավունք ունեցող Երևանի 824 250 անձանցից մասնակցել են 47 671–ը, որն ընտրողների ընդհանուր թվի 5,78 տոկոսն է»,– ասել է նա։

Այսօր` սեպտեմբերի 17-ին, Երևանում ավագանու ընտրություններ են: Ժամը 08:00-ից բաց են ընտրատեղամասերը: 

Ընտրությունների կազմակերպման նպատակով Երևանում կազմավորվել է 475 ընտրատեղամաս։ 

Back to top button