ԿարևորՀասարակություն

Արենի-Խաչիկ-Գնիշիկ-Եղեգնաձոր ճանապարհը հողային բերվածքների պատճառով երկկողմանի փակ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին Հ-40 /Մ-2/ (Արենի) — Խաչիկ — Գնիշիկ — Եղեգնաձոր ավտոճանապարհին ջրագծի վթարի պատճառով առաջացել են հողային բերվածքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը երկկողմանի փակ է։

Կապալառու կազմակերպության կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը լրացուցիչ տեղեկություններ կտա։

Back to top button