ԿարևորՀասարակություն
ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ չեն կատարել Ասկերանի շրջանում. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 15֊ին ` ժամը 09:30-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործոսությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։