ԿարևորՀասարակություն

ԵՄ դիտորդական առաքելությունը կանոնավոր պարեկություն է իրականացնում Երասխի հատվածում

ԵՄ դիտորդական առաքելությունը X -ի միկրոբլոգում գրել է, որ կանոնավոր պարեկություն է իրականացնում Երասխի հատվածում՝ ներառյալ մետալուրգիական գործարանը։

«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կանոնավոր պարեկություն է կատարում Երասխի տարածքում, ներառյալ մետալուրգիական գործարանը՝ հետևելու անվտանգության և ռազմական ցանկացած զարգացումներին: Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի ապահով և անվտանգ միջավայրի ստեղծմանը»,-ասված է գրառման մեջ։

Սակայն ավելի վաղ արված գրառման մեջ, որը պաշտոնական էջից հեռացվել է, նշվել է, որ վերջին շաբաթներին իրենք կանոնավոր պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում` հետևելու և վերահսկելու մետալուրգիական գործարանի ապամոնտաժումը:

«Մեր ներկայությամբ նպաստում ենք նյութերի և սարքավորումների ապահով և անվտանգ տեղափոխմանը նոր վայր»,-գրել են դիտորդները:

Back to top button