Դպրություն

Արցախում կրթական գործընթացը կազմակերպելու այլընտրանքային միջոցներ են գտել․ «Դպրություն»

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի նպատակը Հայաստանում և Արցախում այնպիսի պայմանների ստեղծումն է, որ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա բացահայտելու իր ողջ ներուժը գերազանց կրթության միջոցով։ 

2022թ․-ի դեկտեմբերի 12-ից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով առաջացան խնդիրներ նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի համար` գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, սննդի, հիգիենայի պարագաների սղություն, տրանսպորտային միջոցների բացակայություն։ Ի հեճուկս այս ամենի Արցախում, այնուամենայնիվ հնչեց նոր ուսումնական տարին ազդարարող դպրոցական զանգը և մեկնարկեց ուսումնական գործընթացը։

Գործադրվում են հնարավոր բոլոր ջանքերը՝ երեխաների կրթության իրավունքը պաշտպանելու և նմանօրինակ ծանր պայմաններում ուսումնական գործընթացը հնարավորինս իրականացնելու ուղղությամբ:

Զրույց «Դասավանդիր Հայաստան»-ի տարածաշրջանային թիմի առաջնորդության զարգացման ղեկավար Թամարա Գրիգորյանի, Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Սյուզաննա Ղահրամանյանի և Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ալիսա Շամիրյանի հետ։

Back to top button