ԿարևորՀասարակություն
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով


Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 13-14-ին, 16-17-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։
Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 13-16-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 13-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ։ Սեպտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։