ԿարևորՀասարակություն

Մեգա նախագծերից մինչև թմրանյութերի դեմ պայքար․ 13-րդ քվեաթերթիկը «Ապրելու երկրինն» է

Սեպտեմբերի 13-ին «Ապրելու երկիր» կուսակցության թիմը՝ կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, քարոզարշավ էր իրականացնում Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում։ Երևանի ավագանու ընտրություններում 13 համարի քվեաթերթիկով ներկայացող քաղաքական ուժը քարոզարշավի ընթացում անդրադարձել է ինչպես Հայաստանին դեմ ուղղված մարտահրավերներին, այնպես էլ երևանյան խնդիրներին՝ առաջարկելով իր մեգա նախագծերը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների  քարոզարշավի 21 օրվա ընթացքում հասցրել է հանդիպումներ ունենալ մայրաքաղաքի բոլոր համայնքներում, զրուցել ու ներկայացնել իր ծրագիրը, լսել քաղաքացիների բողոքներն ու նկատառումները։ Կուսակցության ներկայացուցիչներն այս ընթացքում հասցրել են այցելել անգամ երևանցիների տները, բաժանել բուկլետներ։ 13 համարի քվեաթերթիկով ներկայացող կուսակցությունը ակտիվ է նաև սոցիալական ցանցերում։ Ասում են՝ բոլոր հնարավոր միջոցներով, անգամ բարձրախոսներով փորձում են հասու դարձնել իրենց ասելիքը։

«Ապրելու երկիրը» հայտնի է առաջին հերթին իր՝ մայրաքաղաքի բոլոր թաղամասերը ներառող և 94 կայարան ունեցող ճոպանուղու համակարգի կառուցման նախագծով, որի գործարկման ժամկետ է նշվում 3,5 տարին։ Սա կուսակցության ութ մեգանախագծերից առաջինն է։ Նրանք առաջարկում են Երևանի պատմական ժառանգության վերականգնում, խոսում են երիտասարդության պալատի նոր լուծումներով վերակառուցման մասին: Նշվում է նաև Կասկադի վերին հատվածի վերակառուցման, ֆունիկլյորով Կասկադի և Մոնումենտի միացման, օպերայից դեպի Կասկադ ամբողջական հետիոտն հատվածի ապահովման ու փոքր կենտրոնը շրջանցող մեծ օղակի կառուցման մասին, որը կլուծի նաև խցանումների հարցը։

Մանե Թանդիլյանը վստահեցնում ՝ Երևանը վերադարձնելու են մարդկանց, հետիոտնին։ Կանաչ Երևանը մեգա նախագծերից մեկն է։

«Պուրակներով հագեցած քաղաք-այգի է, ինչն ուզել էր կառուցել Թամանյանը։ Թամանյանական դիմագիծը վերադարձնելու ենք երևանցիներին, որովհետև նա հենց քաղաք-այգի էր նախագծել։ Պետությունը, մասնավորը տիրապետում է տարբեր հողերին, և ցավոք դրանք վերածվել են փոշու, աղբի գեներացման կույտի։ Մենք աշխատելու ենք նաև մասնավորի հետ, որպեսզի Նորքի այգիները վերականգնվեն, Սանալանջի, Դալմայի այգիները վերականգնվեն»։

Մեգա նախագծերի իրականացման դեպքում հնարավոր կլինի մոտ 3.5 կմ անխոչընդոտ քայլել Երևանում, ավելացնում է «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը, խոսելով Երևան-Բուլվար նախագծի մասին, ինչը ենթադրվում է ունենալ քայլելու և զբոսանքի քաղաք, հետիոտն ուղիների, թունելների միջոցով, որոնք ուղիղ և անվտանգ կապ կձևավորեն Հանրապետության Հրապարակից դեպի Ռուսաստանի Հրապարակ։ Ըստ այդ նախագծի՝ գոյություն ունեցող հինգ կանաչ գոտիները՝ Երեւանի 2750-ամյակի այգին, Երեւանի 2800-ամյակի այգին, Ռուսաստանի հրապարակը, Մանկական այգին ու Անգլիական այգին կմիավորվեն մեկ միասնական Երևան բուլվարում:

«Կլինի ոչ միայն քայլելու, այլև հոգնելու քաղաք, որովհետև դա 6 հա տարածք է»։

Երևանը պետք է դառնա եվրոպական ստանդարտներին համապատասխանող մայրաքաղաք՝ առանց մութ նկուղների, սարսափելի պատշգամբների և ոլոր-մոլոր մայթերի, որտեղ քայլելու տեղ չի մնացել: Սա անելու համար պետք են և´ միջոցներ, և´ համապատասխան մեթոդներ, և կուսակցության ցուցակում ընդգրկված, ճարտարապետ Տելեմակ Անանյանը վստահեցնում է՝ գիտեն ինչպես դա իրականացնել․

«Երևանում վերջին 20-30 տարում ճանապարհներ չեն կառուցվել, տրանսպորտը որտեղո՞վ պետք է երթևեկի»։

«Ապրելու երկիրը» վստահեցնում է, որ ոչ միայն ասում է, այլև քայլեր իրականացնում։ Արդեն սկսվել է հայ-վրացական սահման տանող մայրուղու լուսավորության գործը։ «Նոյեմբերյան համայնքն արդեն ողջունում է Հայաստան մտնող մեր հայրենակիցներին և հյուրերին լուսավորված ճանապարհներով» տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։

Բացի ծրագրային դրույթներից, քարոզարշավի ընթացքում Մանե Թանդիլյանը անդրադառում է նաև ահազանգերին, որոնք վերաբերում են թմրանյութերի տարածմանը․

«Ցավալին այն է, որ թմրանյութերի վաճառքով զբաղվողները թիրախավորում են դպրոցականներին: Այս վտանգավոր երևույթը կանխելու որևէ գործուն քայլ ՝ հանրակրթության բնականոն ընթացքի ապահովման պատասխանատուների կողմից, տեսանելի չէ, մինչդեռ  սա ուղղակիորեն ազգային անվտանգության հարց է»։

Քարոզարշավի ընթացքում հանրությանը ներկայացվեց «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու, գրող, հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ-1» գիրքը, որը պատմություն է արցախյան երեք պատերազմներց մինչև մեր օրերն ընկած իրադարձությունների մասին։ Վեպի հերոսները գաղտնի խմբավորման անդամներ են, որոնց մասին գրվում է առաջին անգամ։ Հեղինակը ցույց է տալիս, թե ինչո՞ւ վերջին պատերազմում պարտվեցինք, և ամենակարևորը՝ թե ի՞նչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար։  

Back to top button