ԿարևորՔաղաքական

Արցախի ԱԳ նախարարը Քերոլայն Քոքսի հետ քննարկել է Արցախի պաշարման հետևանքով առաջացած հումանիտար աղետին առնչվող հարցեր

Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա հետ Երևան ժամանած Միջազգային քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին։ 

Ինչպես հայտնում են  Արցախի ԱԳՆ-ից, Սերգեյ Ղազարյանը հյուրերի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Արցախում՝ արդեն 9 ամիս շարունակվող պաշարման հետևանքով առաջացած հումանիտար աղետին առնչվող հարցեր։

Back to top button