ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը, հայկական կողմում կա մեկ վիրավոր․ ԱՀ ՊԲ

Սեպտեմբերի 13- ին ժամը 12։15֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Back to top button