ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Մայր Աթոռը պատրաստվում է Մյուռոնօրհնությանը

Հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մյուռոնօրհնություն է: Արարողությունից 40 օր առաջ Մայր Աթոռի մկրտարանում տեղադրվել է շնորհաբաշխ յուղի արծաթյա կաթսան։ Այն Մայր աթոռին է նվիրաբերվել 19-րդ դարի վերջին։ Առաջին մյուռոնն այս անոթում օրհնել է Մկրտիչ Ա Խրիմյան հայրապետը 1897 թ․–ի սեպտեմբերի 14-ին։ Մինչև հոկտեմբերի 1-ը Մայր Աթոռում ամեն օր երեկոյան ժամերգության ավարտին ձիթայուղի օրհնության հատուկ կարգ է կատարվում: Մայր Աթոռի միաբանները Ավետարան են ընթերցում և աղոթքներ հնչեցնում:

Back to top button