ԿարևորՔաղաքական

Հայ-ամերիկյան զորավարժությունները որևէ իրադարձության հետ կապ չունեն․ Պետդեպ

Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները որևէ այլ իրադարձության հետ կապ չունեն, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք պարբերաբար մարզվում ենք մեր գործընկերների կողքին՝ պատրաստականությունը պահպանելու համար, և շարունակաբար բարելավում ենք մեր զինված ուժերի փոխգործունակությունը», — նշել է խոսնակը։

«Հայաստանը Միացյալ Նահանգների երկարամյա գործընկերն է և 2003 թվականից ի վեր մշտապես համագործակցում է Կանզասի ազգային գվարդիայի հետ՝ որպես Պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի մաս: Այնպես որ սա սովորական վարժություն է, որը ոչ մի կերպ կապված չէ որևէ այլ իրադարձությունների հետ», — շեշտել է Միլլերը։

Back to top button