ԿարևորՀասարակություն

ԵՄ դիտորդական առաքելությունը գրասենյակ է բացել Իջևանում

ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր գրասենյակ է բացել Տավուշի մարզկենտրոն Իջևանում, տեղակացնում է ԵՄ հայաստանյան առաքելության X–ի պաշտոնական էջը։

Բացմանը ներկա են եղել ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նրանք միասին կտրել են Տավուշում գրասենյակի բացման ժապավենը։

 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակներ է բացել Կապանում, Գորիսում, Մարտունիում և Ջերմուկում։

Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելությունը տեղակայվել է 2023–ի փետրվարի 20-ից։ 

Back to top button