ԿարևորՀասարակություն

Իրականում առաջին զանգերը հենց ՌԴ նախագահին են եղել. Նիկոլ Փաշինյան

ՌԴ նախագահից բացի շահագրգիռ պետությունների նախագահների հետ հեռախոսազրույց ունենալու մասին հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում պատասխանել է․

«Իրականում առաջին զանգը հենց Պուտինի հետ է եղել և նաև ասեմ, որ այդ զանգերի նպատակը և իմաստը նաև այն գործընկերներին, ովքեր տեղեկացված չեն, կամ որոշ նրբությունների տեղեկացված չեն, նրանց այդ տեղեկությունները փոխանցելն էր: Իսկ ՌԴ նախագահը վստահաբար այս իրավիճակի նրբություններին տեղյակ է, ուստի նոր հեռախոսազրույցի անհրաժեշտություն չկար, ըստ անհրաժեշտության այդ հեռախոսազրույցները կարող են տեղի ունենալ»:

«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի իրավիճակը սկսվում է նախորդ տարվա դեկտեմբերից, որից մինչ այս պահը մեկ տասնյակից ավել հեռախոսազրույցներ եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, իսկ մյուս գործընկերների հետ նոր իրավիճակի հետ կապված տեղեկություններ կար, որ պետք էր և արժեր կիսել նրանց հետ»,-ասել է Փաշինյանը։ 

Back to top button