ԿարևորՀասարակություն
ԱՀ ԱԺ հատուկ նիստում տեղի է ունեցել Սամվել Շահրամանյանի երդման արարողությունը

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված ԱՀ նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնամուտի արարողությանը։ Նիստին մասնակցել է 30 պատգամավոր։




Նորընտիր նախագահը երդվել է Սահմանադրությամբ և 17-րդ դարի Ավետարանի վրա։ Հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը։ Այնուհետև օրհնանքի խոսք է ասել Տեր Մինաս քահանա Մովսիսյանը։




Սամվել Շահրամանյանին խորհրդարանի անունից շնորհավորել է ԱԺ փոխնախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։
Ներկա էին Արցախի Հանրապետության երեք նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ։