ԿարևորՀասարակություն

Սամվել Շահրամանյանն ընտրվել է ԱՀ նախագահ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 11-ից մեկնարկել է Արցախի զհանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստը՝ ԱՀ նախագահ ընտրելու հարցով։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից  22-ը քվեարկել է կողմ, իսկ 1-ը՝ դեմ։

Քվեարկության արդյունքում  ԱՀ ԱԺ-ն որոշել է Սամվել Սերգեյի  Շահրամանյանին  ընտրել ԱՀ նախագահ։

Սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԺ։ Հուլիսին, ԱԺ-ն օրենք ընդունել էր, որի համաձայն` ռազմական դրության պայմաններում Արցախի նախագահ կարող է ընտրել խորհրդարանը։

Մինչ հրաժարական ներկայացնելը Արայիկ Հարությունյանը Արցախի պետնախարար էր նշանակել Սամվել Շահրամանյանին՝ այդ պաշտոնից ազատելով Գուրգեն Ներսիսյանին։

Back to top button