Մարոկկոյում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ զոհերի թիվը հասել է 296-ի


Մարոկկոյում ուրբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է գրեթե 300-ի, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նախնական տվյալները տրամադրել է թագավորության ներքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ Էլ Հաուզ, Մարաքեշ, Ուարզազատ, Ազիլալ, Չիչաուա և Տարուդանտ նահանգներում և պրեֆեկտուրաներում զոհվել է առնվազն 296 մարդ։
Բացի այդ, հաստատվել է 153 զոհի մասին տեղեկությունը։ Նրանք գտնվում են հիվանդանոցներում, որտեղ ստանում են անհրաժեշտ օգնություն, հայտնել են ՆԳՆ-ից։
Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի հաղորդագրության համաձայն՝ 7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ուրբաթ տեղական ժամանակով 23:11-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իգիլ շրջանում, որը գտնվում է Էլ Հաուզ նահանգում և մտնում է Մարաքեշ-Սաֆի շրջանի մեջ։ Օջախը 8 կմ խորության վրա է։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,9 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը՝ Մարաքեշ քաղաքից 77 կմ հարավ-արևմուտք է։