Էկոսֆերա

420 փարթամ ծառ՝ քվեաթերթիկների և ծրարների պատրաստման համար․ «Էկոսֆերա»

Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների ու ծրարների արտադրության համար անհրաժեշտ է այնքան թուղթ, որի պատրաստման համար հատվել է մոտավորապես 420 փարթամ ծառ։ Ընտրության իրավունք ունեցող 823 559 երևանցիների համար մոտ 20 տոննա թուղթ է օգտագործվում քվերաթերիկների, և մոտ 5 տոննա՝ ծրարների պատրաստման համար։

ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 13 կուսակցություն և մեկ դաշինք։ Ոմանք ակտիվ քարոզարշավ են իրականացնում, ոմանք՝ ոչ այդքան, սակայն բոլորն էլ տպագրում են տեղեկատվական թերթիկներ՝ հանրությանն իրազեկելու իրենց ծրագրերի և անելիքների, ինչու ոչ, երբեմն էլ՝ հենց իրենց մասին։ Իսկ թե ի՞նչ է լինում այդ թռուցիկների «ճակատագիրը», բոլորիս է հայտնի. դրանք վերջնարդյունքում կա՛մ հայտնվում են փողոցում՝ աղտոտելով շրջակա միջավայրը, կա՛մ լավագույն դեպքում՝ աղբամանում։

Եթե հաշվի առնենք, որ Երևանում շատ քիչ փողոցներում կարելի է գտնել տեսակավորման համար նախատեսված աղբամաններ, ապա կարելի է ասել, որ օգտագործվող տեղեկատվական թերթիկների միայն չնչին մասն է վերամշակվում։

«ISSD համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ համահիմնադիր նախագահ Մխիթար Ավետիսյանի հետ զրուցում ենք ընտրական շրջանում սովորաբար առաջացող բնապահպանական խնդիրների մասին։

Back to top button