

Հայաստանի ազգային հավաքականը Թուրքիայի դեմ խաղում դաշտ դուրս կգա սպիտակ խաղաշապիկով, տեղեկացնում են ՀՖՖ-ից։
Թուրքիայի և Հայաստանի հավաքականների միջև Եվրո-2024-ի որակավորման փուլի հինգերորդ տուրի հանդիպումը կկայանա այսօր Էսքիշեհիր քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Թուրքիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի իտալական մրցավարական անձնակազմը։
Հայաստանը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդ տեղն է զբաղեցնում խմբում։ Խմբի առաջատարը Խորվաթիայի հավաքականն է, որն ունի 4 միավոր և մեկ խաղ պակաս է անցկացրել։