ԿարևորՍպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Թուրքիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր մեկնել է Թուրքիա, որտեղ կայանալու է Եվրո–2024–ի ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ ՀՖՖ-ն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել։

Թուրքիայի և Հայաստանի հավաքականների միջև Եվրո-2024-ի որակավորման փուլի հինգերորդ տուրի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին Էսքիշեհիր քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հայաստանը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդ տեղն է զբաղեցնում խմբում։ Խմբի առաջատարը Խորվաթիայի հավաքականն է, որն ունի 4 միավոր ունի և մեկ խաղ պակաս է անցկացրել։

Սեպտեմբերի 11-ին Հայստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Խորվաթիայի հավաքականին:

Back to top button