

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա օրերին Հայաստան չի այցելի։ Հայաստանի հանրային ռադիոյի տեղեկություններով, նման այց նախատեսված չէ։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մակրոնը սեպտեմբերի 9–10–ը պատրաստվում է այցելել Հայաստան։ Նշվում էր նաև, որ Մակրոնը Երևանից հետո պիտի այցելի նաև Բաքու: Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում է բանակցություններ վարել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ եւ հանդես գալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում նոր դիվանագիտական նախաձեռնությամբ: