ԿարևորՀասարակություն
94 տարեկանում մահացել է օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը


94 տարեկանում կյանքից հեռացել է հայ մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը, տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը։
Նա ՀՀ Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահն էր և ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը։
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել էր «Ազարյանական խաչ»։
2022 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է Ալբերտ Ազարյանի կիսանդրին։