

Այն, որ մենք, հայերս, Հայկական լեռնաշխում բնիկ ենք, կասկած չի հարուցում։ Սակայն այս հարցը շատ հաճախ վիճարկվում է մեր հարևանների կողմից՝ քաղաքական շահարկումների առիթ տալով։




Արվեստագիտության թեկնածու Գայանե Պողոսյանն ասում է. «Թե՛ Արևմտյան Հայաստանում, թե՛ ՀՀ տարածքում արդեն տասնամյակներ ընթացող պեղումներից գտնված հնածոները, մեր լեռնաշխարհի ժայռապատկերները, պահպանիչ ու ծիսական կարևորություն ունեցող արքետիպերը միայն ապացուցում են, որ հայերն այստեղ ապրել են տասնյակ հազարավոր տարիներ առաջ և բնիկներ են»։