Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Զենքիս փաթաթված աղոթում էի՝ Աստված ջան, խնդրում եմ, ոչ մի վայրկյան չկանգնեցնես այս զենքը․ Կարո Ասատրյան․ «Կյանքին ասել այո՛»

Կարո Ասատրյանը ծնվել է  2001 թվականի հոկտեմբերի 30-ին Երևանում։ մանկուց երգում է, ունի երաժշտական կրթություն․ 2023-ին ավարտեց Ռոմանոս Մելիքյանի անվան  երաժշտական պետական քոլեջի փողային բաժինը՝ շարունակելով շխատել որպես երգիչ։ Կարոն բանակ զորակոչվեց 2019-ի դեկտեմբերի 27-ին։ Ծառայել է Ջրականում, պատերազմի օրերին էլ հիմնականում այդ հատվածում էր, եղել է նաև Հադրութում, Վարանդայում ու Մարտունիում։ Պատերազմից մի դրվագ է վերհիշում․ «Զենքիս փաթաթված աղոթում էի՝ Աստված ջան, խնդրում եմ, ոչ մի վայրկյան չկանգնեցնես այս զենքը ։ Մտածում էի՝ հանկարծ չգա մի պահ, որ իմ զենքը չկրակի»,-ասում է Կարոն։ Բարեբախտաբար նրա զենքը շարունակեց  կրակել ու Կարոն ողջ-առողջ վերադարձավ․․․

Պատերազմից հետո երգելուց զատ փորձում է նաև բարեգործական ծրագրերով զբաղվել։ 2022-ից «Հայորդի» նախաձեռնության անդամ է, որը իրականացնում է բարեգործական տարբեր ծրագրեր՝ ուղղված զոհվածների ընտանիքներին ու պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած տղաներին։

Back to top button