Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաք՝ ի պաշտպանություն Արցախի


Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաք՝ ի պաշտպանություն Արցախի։ Հանրահավաքի մասին օրեր առաջ հայտարարել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ կոչ են արել ներկա լինել այսօրվա հանրահավաքին՝ ցույց տալու, որ Արցախի կողքին են, Արցախ, որն ութ ամսից ավելի շրջափակված է թշնամի Ադրբեջանի կողմից։
Քաղաքական, հասարակական շատ գործիչներ հայտարարել են, որ այսօր այցելելու են նաև Երևանում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն։
Ի զորակցություն շրջափակված Արցախի, աշխարհի 16 երկրներում այս օրերին տեղի են ունենալու «SOS Artsakh» խորագրով հանրահավաքներ և բողոքի գործողություններ։
Մասնակիցների թվում է նաև Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանրահավաքը մեկնարկեց ՀՀ և Արցախի Հանրապետության օրհներգերով և տերունական աղոթքով։