ԿարևորՀասարակություն
Ադրբեջանի ԶՈւ–ն շարունակում է հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում


13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ժամը 12:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել էին ԱԹՍ և ականանետ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: