ԿարևորՀասարակություն
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ է տվել օգոստոսի 28-ին առևանգված 3 քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար


ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ տրամադրել ս.թ. օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: