

Իտալիան ծովամթերքի սիրահարների համար կակղամորթ արտադրող առաջատար երկրներից է: Օտար ափերից կապույտ ծովախեցգետինները հասել են իտալական ծովածոցեր և սնվում են տեղական կակղամորթներով:
Տուժող ձկնորսական համայնքներին խորհուրդ է տրվում որսալ «միգրանտ» գիշատչին, սակայն, միջոցն անարդյունավետ է: Իտալական տնտեսությունն այս տարի կարող է կրել 100 մլն եվրոյի վնաս:
Իսկ Չինաստանն ու Հարավային Կորեան դեմ են ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ջրի ուղղորդմանը դեպի Խաղաղ օվկիանոս:
Ցունամիի հետևանքով «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ը վթարվել էր 2011 թ. մարտին։ 2021թ.-ին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել էր «Ֆուկուսիմա-1»-ից հատուկ մշակումից հետո ջուրն աստիճանաբար օվկիանոս բաց թողնելու ծրագրերի մասին: Ծրագիրը սկսել է իրականացվել այս տարվա օգոստոսի 24-ից։