ԿարևորՔաղաքական

Ողջունում ենք նախաձեռնությունները, որոնք չեն հակադրվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման Ռուսաստանի ջանքերին․ Զախարովա

Ողջունում ենք բոլոր նախաձեռնությունները, որոնք չեն հակադրվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման Ռուսաստանի ջանքերին, որոնք չեն կրկնօրինակում և չեն խաթարում այդ ջանքերը՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը միջնորդական ջանքերն ակտիվացնելու և Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու վերաբերյալ։

«Նման միջնորդական ջանքերի շրջանակներում պետք է առաջին հերթին հաշվի առնել հակամարտության երկու կողմերի դիրքորոշումը՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի: Առանց դրա պետք չէ ակնկալել առանց այն էլ լարված իրավիճակի կարգավորման որևէ առաջընթաց: Սա ցանկացած միջնորդության «ալֆան» և «օմեգան» է»,- ասել է Զախարովան:

Back to top button