ԿարևորՀասարակություն

Մեր երախտագիտությունն ենք հայտնում Փարիզին և Ֆրանսիայի տարբեր շրջաններին՝ Արցախին ու նրա ժողովրդին աջակցելու համար. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր երախտագիտությունն է հայտնել Փարիզին և Ֆրանսիայի տարբեր շրջաններին Արցախին ցուցաբերած աջակցության համար։

«Սրտանց երախտագիտությունն ենք հայտնում Փարիզին և Ֆրանսիայի տարբեր շրջաններին՝ Արցախին ու նրա ժողովրդին ցուցաբերած անդավաճան աջակցության համար։

Անն Իդալգոյի և այլ ընտրված պաշտոնյաների ղեկավարած նախաձեռնությունը հույս է ներշնչում, որ միջազգային հանրությունը կմիավորվի Արցախի հետ ամուր համերաշխության գաղափարի շուրջ», — ասված է Արցախի ԱԳՆ-ի X-ի պաշտոնական միկրոբլոգում տեղ գտած գրառման մեջ։

Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական օգնության շարասյունն այսօր Երևանից շարժվել է դեպի Հակարիի կամուրջ։ Փարիզի քաղաքապետն ու գործընկերները ուղեկցել են շարասյունը։

Փարիզի քաղաքապետը նշել է, որ պատվիրակությունը ներառում է ամենատարբեր կուսակցությունների, քաղաքական ամենատարբեր հայացքների մարդկանց, որոնց «միավորում են Հայաստանը և Արցախը»:

Ֆրանսիայի մարդասիրական օգնությունը Կոռնիձորում է։

«Մենք կարողացանք 10 բեռնատար ուղարկել, որոնք պարունակում են հիմնականում չփչացող սննդամթերք, մանկական կեր, կաթի փոշի, բայց նաև գեներատորներ, արևային պանելներ, այսինքն՝ այն ամենը, ինչը հնարավորություն կտա ձեզ դիմադրելու»,- ասել է Անն Իդալգոն :

Back to top button